ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային, էներգետիկ ոլորտներում ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր և հետագա փոխգործակցության հնարավոր նոր ուղղությունները: