Շինարարների 23 հասցեի 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը լուծելու նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում:
«ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի Շինարարների փողոցի N 23/9 հասցեում գտնվող՝ 0.020193 հեկտար մակերեսով հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրի իրականացման նպատակով համաձայնություն է տրվել 0.020193 հեկտար մակերեսով, 913531.32 դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն: Կարևորելով Շինարարների փողոցի N 23/1 հասցեի հարևանությամբ տեղակայված 3-րդ կարգի վթարային վիճակում գտնվող Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող շենքի բնակիչների վերաբնակեցման հիմնախնդիրը և բնակիչներին՝ նոր կառուցվող շենքից բնակարանների տրամադրումը՝ հաշվի առնելով ծրագրի իրականացման շուրջ տեղի ունեցած քննարկումները և բարձրացված հարցերը՝ որոշմամբ առաջարկվում է բնակիչների վերաբնակեցման խնդիրները լուծելու նպատակով ընկերությանը օտարել նաև Շինարարների փողոցի N 23/9 հասցեում գտնվող՝ 0.020193 հեկտար, նույն փողոցի N 23/10 հասցեում գտնվող՝ 0.01 3728 հեկտար և 23/11 հասցեում գտնվող՝ 0.021334 հեկտար մակերեսներով հողամասերը: Ինչպես նաև ծրագրի առջև դրված խնդիրների անշեղ իրականցման համար նախատեսել, որ բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով նոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցով: