Կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Նիստը նախագահում էր ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը։ Համանախագահում էին ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեստ և ԳԴՀ դեսպանության տնտեսական հարցերով պատասխանատու Կատրին Բուդեր-Փելցը։
Նիստին մասնակցում էին նաև Ֆինանսների նախարարի տեղակալ էդգար Մկրտչյանը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Հայկ Հայրապետյանը, ինչպես նաև KfW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոն, KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Յենս Հագենը և Բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և ԵՆԲ-ի Հարավկովկասյան տարածաշրջանի ներկայացուցիչ Ստելլա Ռենիտան և այլ գործընկերներ։
Անդրադարձ է կատարվել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման ընթացքին, պլանավորված աշխատանքներին և ծրագրի հետագա ֆինանսավորմանը։