Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք կնախապատրաստվեն մարտի 29-ին կայանալիք Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Դարպասապահներ
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան - «Արարատ Արմենիա»
Գոռ Մատինյան - «Ուրարտու»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան - «Արարատ Արմենիա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Ստյոպա Մկրտչյան - «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Խուլիո Բուենո - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կառլեն Հովհաննիսյան - «Փյունիկ»
Տիգրան Ավանեսյան - «Օրենբուրգ» (Ռուսաստան)
Արթուր Ասկարյան - ԲԿՄԱ Երևան
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան - «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա)
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ Երևան
Ֆին Գերագուսյան - «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»
Հայաստան-Բելառուս հանդիպումը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 29-ին: Այն կմեկնարկի 18։00-ին։
Հավելենք, որ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է։