Ես ամեն օր երեխայի վիճակի մասին հետաքրքրվում եմ. ունենք դրական տեղաշարժ, և բժիշկների հսկողության տակ է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 1.2 տարեկան երեխայի առողջական վիճակին:
«Ես ուզում եմ իմ շնորհակալությունը և գնահատանքը արտահայտել ողջ բժշկական անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ ՔԿ-ն հայտնել էր, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալված կա:
Գլխավոր դատախազությունն էլ տեղեկացրել էր, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։