10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կուբայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ են: Կղզու էլեկտրական ցանցերի օպերատորը հայտարարել է, որ բլեքաութի պատճառները հետաքննվում են։
ԶԼՄ-ները գրում են, որ Կուբայի էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգը փխրուն վիճակում է, նախկինում էլ խնդիրներ են եղել, սակայն հիմա իրավիճակը սրվել է վառելիքի պակասի պատճառով։
Հունվարի սկզբին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Կուբա նավթի և նավթամթերքի մատակարարումները գործնականում դադարեցվել են։ Կուբայում ցույցեր են սկսվել, մարդիկ պահանջում են իշխանություններից՝ պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ:
Այս ֆոնին Դոնալդ Թրամփը կրկնել է, որ կարող է «վերցնել» Կուբան: Ավելի վաղ՝ Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել էր, որ Իրանից հետո ցուցակում հաջորդը Կուբան է, կղզու իշխանությունը պետք է փոխվի: «Կա՛մ գործարք ենք կնքելու, կա՛մ անելու ենք այն, ինչ անհրաժեշտ է»,- հավելել է Թրամփը։