Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլյամ Հոսեյն Մոհսենի-Էջեին հայտարարել է, որ արտերկրում գտնվող և թշնամիների հետ տարբեր միջոցներով համագործակցող Իրանի քաղաքացիների գույքը կբռնագրավվի:
Դա պետք է հատկապես արագ ընթանա այն անձանց նկատմամբ, որոնք Իրանի ժողովրդի ու երկրի փողերով հարստություն են կուտակել, գուցե հայտնի դեմքեր են դարձել, իսկ հիմա համագործակցում են թշնամու հետ՝ նշել է պաշտոնյան:
Արդեն հրապարակվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համագործակցության փորձեր կատարած մի շարք անձանց հետ կապված գույքի առգրավման և արգելանքի մասին դատական որոշումը: