Ռոբերտ Քոչարյանն ու նրան հարող ուժերը չեն պատկերացնում իրենց քաղաքական գործունեությունը խաղաղության պայմաններում, և նրանց նպատակն է հնարավորինս խժդժություններ հրահրել. «Քաղաքացիական պայմանագրից» այսպես են հակադարձում երկրորդ նախագահի նոր պնդումներին, թե խաղաղությունը արժանապատիվ չէ, կառավարող ուժն այն օգտագործում է քարոզչական նպատակով: Քաղաքագետն էլ հակադարձում է՝ սահմանին մեկ տարուց ավելի կրակոցների բացակայությունն արդեն իսկ խաղաղության մասին է վկայում:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։