ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմը մարտի 16-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի TAIEX ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած միջազգային փորձագետներին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Քննարկվել են կիբեռհանցագործությունների կանխարգելման և բացահայտման արդյունավետ մեխանիզմների զարգացմանը վերաբերող հարցեր։
Ընդգծվել է նոր տեխնոլոգիաների պայմաններում իրավապահ մարմինների կարողությունների զարգացման ու միջազգային համագործակցության մեխանիզմների ակտիվացման անհրաժեշտությունը։
Փորձագետները ներկայացրել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կազմակերպման, թվային ապացույցների հավաքագրման և վերլուծության, ինչպես նաև իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետ մեխանիզմների կիրառման ուղղությամբ եվրոպական երկրների փորձը: