Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Մրցակցության միջազգային ցանցի շահերի պաշտպանության աշխատաժողովը: Ըստ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ մեր երկիրը պետք է նոր ներդրումներ ներգրավի, բայց որը չպետք է խանգարի տեղական ընկերություններին: Էկոնոմիկայի նախարարն էլ նկատել է, որ Հայաստանի տնտեսությունը չի զարգանա, եթե մրցակցություն չլինի:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում: