Մասնագետները չափազանց կարևոր են համարում «Ոսկե ծիրան» Երևանի կինոփառատոնի նոր հաջողությունը: Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան, ըստ նրանց, փառատոներին պրոֆեսիոնալ որակավորում տվող միակ կառույցն է, ուստի այդ ցանցում ներառվելը վկայում է «Ոսկե ծիրանի» բարձր որակի մասին: Միաժամանակ ֆեդերացիայի ցանցում ընդգրկվելը փառատոնին հնարավորություն կտա մեծացնել ճանաչումն աշխարհում և նոր ու հետաքրքիր ֆիլմեր բերել մեր երկիր:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: