Իսրայելի հակահետախուզությունը՝ «Մոսադը», պարսկալեզու օգտահաշվի X սոցցանցում իրանցիներին կոչ է արել պատրաստ լինել «վերջին ճակատամարտին», որը շուտով կսկսվի:
«Վերջնական մարտը շուտով կսկսվի, մենք ձեզ հետ ենք Իրանի երկնքում, գետնի վրա և մեր սրտերում»։
Ավելի վաղ հետախուզական գործակալությունը կոչ էր արել իրանցիներին շարունակել ուղարկել «Բասիջի» զինյալների լուսանկարներ և տեսանյութեր: «Երբ հազարավոր մարդիկ փաստաթղթավորեն տեղի ունեցողը, «Բասիջի» ուժերը պատժից խուսափելու հնարավորություն չեն ունենա։ Եթե ինչ-որ բան տեսնեք, անմիջապես լուսանկարեք և ուղարկեք մեզ։ Ձեր ուղարկած յուրաքանչյուր լուսանկարը դառնում է թիրախ։ Այս միջոցով մենք կհաղթենք նրանց»,- ասվում էր գրառման մեջ։