ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ «Ասպիդես» ռազմածովային առաքելությունը պետք է Կարմիր ծովից վերաուղղվի Հորմուզի նեղուց՝ այդ երթուղով նավթի և գազի մատակարարումները վերականգնելու համար։
ԵՄ «Ասպիդես» գործողությունը սկսվել է 2024 թվականին՝ Կարմիր ծովում նավերի վրա հութիների հարձակումից հետո։
Նախկինում հաղորդվել էր, որ Իտալիան, Ֆրանսիան և Հունաստանն իրենց ռազմանավերը Կարմիր ծով են տեղակայել ԵՄ «Ասպիդես» ռազմածովային առաքելության շրջանակում։ Սակայն, ինչպես հաղորդել է բրիտանական Financial Times թերթը, ոչ մի եվրոպական նավատորմ ներկայումս պատրաստ չէ ուղեկցել նավերը նեղուցով՝ հակամարտության սրման վերաբերյալ մտահոգությունների պատճառով։
Նրա խոսքով՝ «Ասպիդես» գործողությունը տեղափոխելուց բացի, ԵՄ երկրներն ուսումնասիրում են տարածաշրջանի համար «կամավորների կոալիցիա» ստեղծելու հնարավորությունը։ «Մենք նաև պետք է պարզենք, թե ինչպես հնարավորինս արագ վերաբացել Հորմուզի նեղուցը»,- նշել է Կալասը: