ԵՄ արտաքին գործերի նախարարները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել են ահաբեկչական կազմակերպություն՝ հայտնել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
«Բռնաճնշումները չեն կարող անպատասխան մնալ։ ԵՄ արտաքին գործերի նախարարները հենց նոր վճռական քայլ կատարեցին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարելով ահաբեկչական կազմակերպություն: Ցանկացած ռեժիմ, որը սպանում է իր հազարավոր քաղաքացիների, գնում է դեպի սեփական կործանում»,- X-ի իր էջում գրել է Կալասը: