Ծախսերի 50% հետվերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում և 40% հետվերադարձ՝ տոհմային անասունների ձեռքբերման դեպքում։ Ֆեյսբուքում տեսանյութին կից գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ես հիմա գտնվում եմ խելացի անասնաշենքում, որը կառուցվել է ՀՀ կառավարության աջակցությամբ: Խելացի անասնաշենքի կառուցման համար ծախսերի 50 տոկոսը՝ այս պարագայում՝ 17.5 մլն դրամը, փոխհատուցել է Կառավարությունը:
Միևնույն ժամանակ Կառավարությունը փոխհատուցել է սիմենտալ ցեղատեսակի անասունների ձեռքբերման ծախսի 40 տոկոսը: Անասնաշենքի կառուցման 50 տոկոսը և կենդանիների ձեռքբերման ծախսի 40 տոկոսը Կառավարությունն է վճարել, և մեր քաղաքացին այսպիսի անասնաշենք ունի՝ իր կենդանիներով, որտեղ կաթը վաճառում է 250 դրամով, որովհետև բարձրորակ կաթ է ստանում այս ցեղատեսակից, և կաթն էլ բավականին բարձր գնով կարողանում է վաճառել: Այսպիսի շատ լավ ծրագրեր ունենք, որոնցից մեր քաղաքացիները կարող են օգտվել»,- տեսանյութում ասել է նախարարը: