Մարտի 10-13-ը հայկական գինեգործական 19 ընկերություն միասնական տաղավարով մասնակցել է Ասիայի ամենախոշոր՝ FoodexJapan սննդի և խմիչքների ցուցահանդեսին։ Այդ մասին տեղեկացնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը:

Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանը ցուցահանդեսի օրերին այցելել է հայաստանյան տաղավար, ծանոթացել ընկերություններին, ներկայացված տեսականուն, ինչպես նաև մտքեր փոխանակել ներկայացուցիչների հետ գինեգործության ոլորտում Ճապոնիայի հետ գործընկերության հնարավորությունների մասին։
