«Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է:
Կապանում վարչապետի հետ զրուցած քաղաքացիներից մեկը հայտարարել է, որ իր համար առաջնահերթը ոչ թե թոշակն է, այլ խաղաղությունը:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ փաստացի հանրությունը ողջունում է պետությունը որպես ելակետ ընդունելու «Քաղաքացիական պայմանագրի» դիրքորոշումը:
Այնուհետև վարչապետը և կառավարող կուսակցության մյուս անդամները մոմ են վառել Տաթևի վանքում և շարունակել հանդիպումները Տաթևում, Գորիսում, Վայքում, Եղեգնաձորում, Արենիում:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան