Մարտի 12-ին՝ ժամը 10։48-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակ ջրամբարի տարածքում քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ոստիկանական և փրկարարական ուժեր։
Եռօրյա որոնողական աշխատանքներից հետո մարտի 14-ին՝ ժամը 12։40-ին, ջրափրկարարները ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դին։
Կատարվում է նախաքննություն։