ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 12-13-ը, ըստ որի՝ բացահայտվել է 132 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
46 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,
-
5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության,
-
3-ական դեպք՝ բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման,
-
2-ական դեպք՝ ավազակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման։
Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, փաստաթղթեր կեղծելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, ապացույցներ կեղծելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
-
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության փորձի,
-
1 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 5 ավտովթար․ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։