ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Վահագն Վարդանյան Օթարիկի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արարատի մարզ, գ․ Հայանիստ, Հ․ Բժշկյանց 1)։
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։