ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, նախարարի խորհրդական Սերյոժա Գրիգորյանի և վարչական վերահսկողության վարչության պետ Զավեն Մկրտչյանի հետ այցելել են Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերին:
Նախարարի տեղակալը Արագածոտնի մարզպետի տեղակալներ Արմեն Գրիգորյանի, Միլադա Հովհաննիսյանի և այլ պաշտոնատար անձանց հետ նախ ծանոթացել է Ապարանի թիվ 1, Քուչակի և Հարթավանի մանկապարտեզներում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կառավարություն - համայնք գործընկերությամբ իրականացվող Շենավանի մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։
Այնուհետև Դարբինյանը Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով Աշտարակի թիվ 4 «Հասմիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, Ոսկեհատի մանկապարտեզում և Թալինի թիվ 2 մանկապարտեզում իրականացվող աշխատանքներին։
Կարևորվել է աշխատանքների որակի ապահովումը և մանկապարտեզները սեղմ ժամկետներում շահագործման հանձնելու հանգամանքը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մշտական հսկողության ներքո պահել իրականացվող ծրագրերը: