Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիքի համար: Նա կաշառք է ստացել 7 անձի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար: Նախաքննությունն ավարտվել է, գործը հակակոռուպցիոն դատարանում է։ Հենրիկ Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի տեսանյութում: