Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ դիվանագիտական լուռ աշխատանք տարվում է, ճեպազրույցում հայտարարել է վարչապետը՝ նկատել, որ կասկած չունի, որ այն ստորագրվելու է:
Պետության ղեկավարը նաև վերահաստատել է՝ պատրաստ են Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը:
Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Գարեգին Բ-ն ու իր խումբը ստանձնել են պատերազմի առաջնորդությունը: Նկատել, որ Հայաստանում կան ուժեր, որ փորձելու են հետ շրջել խաղաղությունը:
«Հայաստանի քաղաքացիները պետք է տեր կանգնեն հաստատված խաղաղությանը և այն դարձնեն անշրջելի»,- ասել է վարչապետը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։