Բաքուն առևտուր է սկսել Հայաստանի հետ և արտահանում է նավթամթերք՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ալիևի խոսքով՝ խաղաղությունից լավ ոչինչ չկա, և այն հնարավոր է դարձել ուժեղ քաղաքական կամքի շնորհիվ: Նա նաև նշել է, որ Ադրբեջանն աշխատում է Միջին միջանցքի ընդլայնման ուղղությամբ, որը նաև անցնում է Հայաստանի տարածքով: Տարածաշրջանային և միջազգային զարգացումները՝ տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան