Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրոպական Միության համար,-Երևանում հայտարարել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերի հանձնակատարը:
Մագնուս Բրուններն ասել է, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ ծավալվող երկխոսությունը վկայում է հենց հարաբերությունների խորացման մասին:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ մեր երկրի կառավարությունը հանձնառու է իրականացնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված բոլոր չափանիշները:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։