Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Մանֆրեդ Վեբերի հետ։
Մանֆրեդ Վեբերը կարևորել է վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում՝ նշելով, որ այն դրական ազդակ էր Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացման և ժողովրդավարական ուղով առաջ շարժվելու Հայաստանի կառավարության հանձնառության տեսանկյունից։
Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է ինչպես ԵՄ-ի հետ հարաբերություններին, այնպես էլ երկկողմ օրակարգի հետագա առաջմղման գործում Եվրոպական խորհրդարանի դերին։ Երկրի ղեկավարը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը իր աջակցությամբ էապես նպաստում է Հայաստան–ԵՄ համագործակցության զարգացմանը տարբեր ուղղություններով։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Եվրոպական ժողովրդական կուսակցության միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։