ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանի (CSW70) շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Յուրատե Զայլսկիենեի հետ։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը։
Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել գերատեսչությունների միջև ոլորտային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներին։
Կարևորվել է Միասնական սոցիալական ծառայության և Լիտվայի համապատասխան կառույցի միջև շարունակական համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել նաև փորձի փոխանակման և ոլորտային ուսումնասիրությունների ուղղություններով։