• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տեղի է ունեցել սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը. «Հարևաններ» Տեղի է ունեցել սահմանազատման... 20:10
Եվրոպական գագաթնաժողովը Երևանում․ազդեցությունը Հայաստան-Ադրբեջան գործընթացի վրա Եվրոպական գագաթնաժողովը Երևանում․ազդեցությունը Հայաստան-Ադրբեջան... 20:07
Օրը՝ 60 վայրկյանում | 29.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 29.04.2026 20:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով
Քաղաքականություն
17:4511 Մար, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով

Ռոբերտա Մեցոլա - Բարև ձեզ բոլորիդ, բարի առավոտ։ Ջերմորեն ողջունում եմ, հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ պարոն Փաշինյան:

Շատ հաճելի է ձեզ կրկին ողջունել մեր ժողովրդավարության տանը։ Շնորհակալ ենք, որ այսօր միացել եք մեզ և անհամբեր սպասում եմ լիագումար նիստում Ձեր ելույթին, որը մի քանի րոպեից կլինի։

Նախևառաջ ասեմ հետևյալը, երբ Եվրոպան նայում է Հայաստանին, մենք տեսնում ենք ընկեր, բարեկամ, և հույս ունեմ, երբ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա, դուք էլ տեսնում եք գործընկերոջ և դաշնակցի։ Ձեր առաջնորդությամբ, հարգելի պարոն վարչապետ, շատ մեծ նվաճումներ են եղել Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ հոկտեմբերին՝ Կոպենհագենյան մեր նախորդ ժողովից ի վեր, Եվրոպական Միությունը և Հայաստանը համաձայնեցրեցին ռազմավարական նոր օրակարգ Եվրամիություն-Հայաստան գործընկերության շրջանակում։ Այս քայլը մեր հարաբերություններում կաջակցի ժողովրդավարական բարեփոխումներին, կամրապնդի տնտեսական դիմակայունությունը, կամրապնդի իրավունքի գերիշխանությունը և կխորացնի անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Մենք նաև ողջունում ենք այն հանգամանքը, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր է ներկայացվել։ Այս ամենը նպաստում է տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ամրապնդելու Եվրոպայի ընդհանուր նպատակին, և ես շատ վստահ եմ, որ մեր խորհրդարանները կշարունակեն առաջատար դեր ունենալ ձեր երկիրը մեր միությանն ավելի մոտ բերելու հարցում։

Այսպիսով՝ անհամբեր սպասում ենք մեր քննարկումները շարունակելուն, ինչը կլինի հաջորդ շաբաթ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստի շրջանակում, որին մենք լիահույս սպասում ենք և նույնչափ անհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի ժողովին մասնակցելուն,  որի առթիվ ես Երևանում կլինեմ։

Վերջին օրերին Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, ինչպես քիչ առաջ արեցի երկկողմ հանդիպման ընթացքում, շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիների տարհանմանը:

Շնորհակալություն, պարոն վարչապետ, խոսքը ձեզ է փոխանցվում:

Նիկոլ Փաշինյան -  Պատիվ է ինձ համար հյուրընկալվել այստեղ ձեր կողմից, ինչպես դուք նշեցիք՝ ժողովրդավարության տանը: Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարություն տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում՝ համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ:

Եվ իհարկե՝ մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք Եվրոպական միության և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը: Այսօրվա իմ ելույթում ես նաև հնարավորություն ունեմ կիսվելու, թե ինչպիսի ընթացք ստացան նախորդ երկուսուկես տարվա ընթացքում այն թեմաները, որոնց մասին նախորդիվ առիթ ունեցել ենք քննարկել: Ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ես ասացի, այն է, որ 2025 թվականին ընդունվեց և ուժի մեջ մտավ «Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին» օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում, և դա մի նոր խթան է մեզ համար՝ շարունակելու դեմոկրատական ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։

Դուք արդեն նշեցիք, Հայաստանն ու Եվրոպական միությունը ընդունեցին ռազմավարական նոր օրակարգը, որը մեր հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի։ Ներկայումս մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով։ Այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջով, Հայաստանում շարունակում են գործունեություն ծավալել Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը, ում դերը դժվար է գերագնահատել: Ընդհանուր առմամբ՝ բարձր մակարդակի մեր քաղաքական երկխոսությունը շարունակվում է և տեղի է ունեցել և՛ գործադիր իշխանության, և՛ օրենսդիր իշխանության, և՛ քաղաքացիական հասարակությունների մակարդակում, և ուրախ եմ արձանագրել նաև, որ մենք տնտեսական գործակցության բավականին մեծ օրակարգ ունենք:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հրավերի և հնարավորության համար և  անհամբեր սպասում եմ ձեզ Երևանում մայիսի սկզբին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու համար։

Հարց – Տիկին Մեցոլա, իմ հարցը Ձեզ է ուղղված: Հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի շարունակվող աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը՝ արդյոք Եվրոպական խորհրդարանը նախատեսում է որևէ հնարավորություն՝ ընդլայնելու տեղում իր ներկայությունը, երկրում իր ներկայությունը, որպեսզի խորացնի հարաբերությունները բոլոր քաղաքական կուսակցությունների հետ և աջակցի ներառական երկխոսությանը բոլոր կուսակցությունների հետ: Շնորհակալություն:

Ռոբերտա Մեցոլա - Շատ շնորհակալություն այս հարցի համար: Նախևառաջ, և՛ իմ խոսքում, և՛ վարչապետն էլ իր խոսքում, կարծում եմ՝ տեսաք, ընդհանրությունն այն է, որ շատ ուժեղ հանձնառություն կա խորացնելու կապերը Եվրոպական միության հետ: Մենք ողջունում ենք Հայաստանի հաստատուն հանձնառությունը խորհրդարանների միջև: Մեր պարագայում կա քաղաքական երկխոսություն, բայց ավելին՝ նաև անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում: Մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը և մենք այս կառույցում տարիներ շարունակ ասում ենք: Հայաստանի հետ մեր հարաբերություններն էապես ավելացել են, մեր հայ բարեկամների վերջին ամիսների հանձնառությանը համահունչ՝ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները: Ահա, թե ինչու էինք ուզում վարչապետին հրավիրել այսօր այստեղ, սա ընդամենն առաջին քայլն է այս մեր մանդատի շրջանակում: Մյուս շաբաթ Եվրոպա-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստը տեղի կունենա, Եվրոպական քաղաքական համայնքի ժողովից զատ նաև Եվրամիություն-Հայաստան պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսին:

Ինչ վերաբերում է տեղում մեր ներկայությանը՝ այս որոշումները մենք կայացնում ենք Եվրոպական խորհրդարանի բյուրոյում: Մի քանի ամիս առաջ մենք որոշում  կայացրեցինք Մոլդովայում գրասենյակ բացել, անցյալ նոյեմբերին, որը պետք է ամբողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանով զբաղվի, այդ թվում՝ նաև Հայաստանը ընդգրկի: Մենք այս առումով հաստատում ենք մեր լիարժեք հանձնառությունն Արևելյան գործընկերության մեր բոլոր բարեկամներին։

Հարց - Բարի առավոտ, պարոն վարչապետ: Ինչ վերաբերում է ընթացիկ կապերին Եվրոպական միության հետ, կարո՞ղ եք, խնդրում եմ, ընդգծել հաջորդ քայլը, ո՞րն է և ի՞նչ հնարավոր ժամկետ կա Եվրամիություն-Հայաստան ինտեգրման գործընթացում: Եվ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ անվտանգության իրավիճակը տարածաշրջանում, արդյոք Հայաստանը նախատեսում է խորացնել իր համագործակցությունը Եվրոպայի հետ պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ օրինակ, «Սեյֆ» ծրագրի նման ծրագրերի մեջ մասնակցությամբ: Արդյոք քննարկում եք եվրոպական որևէ գործընկերների հետ ներկայումս անվտանգության ոլորտում աջակցությունը Հայաստանին ավելացնելու հեռանկարը տարածաշրջանում։ Շնորհակալ եմ:

Նիկոլ Փաշինյան – Գիտեք, մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցում ենք Եվրամիության երկրների հետ: Մենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ, արդեն նշեցի, որ Եվրամիության խաղաղության գործիքի միջոցով մենք արդեն երկու անգամ աջակցություն ենք ստացել Եվրոպական Միությունից: Մենք, ընդհանուր առմամբ, համագործակցում ենք Եվրամիության հետ տարածաշրջանային համատեքստում, և վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որպեսզի մենք Եվրամիության հետ մեր համագործակցությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերում ընդլայնենք։

Ես Ձեր հարցին ի պատասխան մի այսպիսի նրբություն եմ ուզում նշել, որի մասին վերջերս շատ խոսում եմ նաև Հայաստանի Հանրապետության ներսում։ Ընդհանրապես, գիտեք, անվտանգություն ասելով շատ հաճախ հասկանում են զենք, զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ և այլն, և մենք շատ երկար, 30 տարի այդ ընկալման մեջ ենք եղել։ Հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ, և հիմնական ընկալման փոփոխությունը, որը ես տեսնում եմ, հետևյալն է, որ Հայաստանում էլ շատ խոսում են, խոսվում է անվտանգության երաշխիքների մասին։ Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է: Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը: Երկրորդ շերտի անվտանգության երաշխիքը համագործակցությունն է, փոխկապվածությունը, տնտեսական համագործակցությունը և փոխշահավետությունը, որովհետև, իհարկե, մենք շատ լայնորեն, արդեն ասացի, վերջերս մենք նաև ռազմատեխնիկական համագործակցություն ունենք նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եվրոպական մի շարք երկրների հետ, որը նախկինում երբեք չենք ունեցել, բայց, այնուամենայնիվ, հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է և յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունն է, անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ, ավելի շատ ռազմականից դառնալով քաղաքական և դիվանագիտական: Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ պետք է շեշտը դնենք այս տրամաբանության վրա։ Հայաստանի ներսում էլ, ես այս մասին խոսելիս ասում եմ՝ բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է, երբ որ հանկարծ որևէ պայմաններում իմ ասած խաղաղության առաջնային գործիքները հանկարծ չաշխատեն՝ խաղաղությունը, համագործակցությունը, փոխգործակցությունը և այդպես շարունակ։

Դիտումների քանակ214
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՔԿՀ այցելած փաստաբանի նոթբուքից 7 բջջային հեռախոս է հայտնաբերվել․ Մինասյանը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության 23:3229 Ապր, 2026
  • Ապրիլի 30-ի եղանակային կանխատեսումները 23:2729 Ապր, 2026
  • Ինչ ժամանակացույցով կաշխատի Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 5-ին 23:1629 Ապր, 2026
  • Նոտարական պալատի և Հաշտարարների պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիր 23:0029 Ապր, 2026
  • Աշնանը սպասվող կարմիր անձնագրերի գարնանային աղմուկը 22:4529 Ապր, 2026
  • Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 22:2829 Ապր, 2026
  • Գյուղն իր պատմության 250 տարում առաջին անգամ մանկապարտեզ ունի. վարչապետն այցելել է Գեղարքունիք 22:1529 Ապր, 2026
  • Հարցազրույց Սպարտակ Կյուրեղյանի հետ 22:0529 Ապր, 2026
  • Բազմագույն գերբերաների ջերմատնային մշակություն՝ Մխչյանում 21:5729 Ապր, 2026
  • Հայաստան-Ավստրիա բիզնես համաժողով Վիեննայում․ ներկայացվել են ներդրումային հնարավորությունները 21:4229 Ապր, 2026
  • Ազգերի գրավոր ժառանգությունը փրկելու առաջարկ՝ Երևանից 21:3329 Ապր, 2026
  • Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FT 21:1929 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Մարդ ա մի 150 կդնենք ջեբներս. ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել 21:0029 Ապր, 2026
  • Մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական ​​այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար 20:5929 Ապր, 2026
  • Աշակերտները բացահայտում են մանրէների զարմանահրաշ աշխարհը 20:5829 Ապր, 2026
  • Ապրիլ 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5529 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.04.2026 20:5129 Ապր, 2026
  • Քոչարի «Եսենտուկիում» կտավի ինտերակտիվ ցուցադրություն 20:4529 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին 20:4229 Ապր, 2026
  • Կրեմլը ստեղծել է «թվային երկաթյա վարագույր». Ֆոն դեր Լայեն 20:4229 Ապր, 2026
  • Ջրային կոմիտեի նախագահը Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ ծրագրի մոնիթորինգային այցին 20:3929 Ապր, 2026
  • Իսկապե՞ս, նաև «Երևանյան երկխոսությունն» եք ծրագրել. Ֆրանսիայի ԱԳ նախարարը թվել է Երևանում սպասվող միջոցառումները 20:3629 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն Իրանում ռազմական գործողության համար ծախսել է 25 միլիարդ դոլար. Ջուլս Հերսթ 20:3629 Ապր, 2026
  • Սրտի ու հոգու խոսքը՝ պարի լեզվով 20:3029 Ապր, 2026
  • Պակիստանը ցամաքային միջանցքներ է բացում իրանական բեռների տարանցման համար՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը 20:2429 Ապր, 2026
  • Օնլայն կազինոները տեսանելի վայրում կունենան ինքնաարգելափակման կոճակ. նախագիծ 20:1829 Ապր, 2026
  • Հոսպիտալացվածները դուրս են գրվել. Բյուրեղավանի խմելու ջրում շեղումներ արդեն չկան 20:0829 Ապր, 2026
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր 20:0429 Ապր, 2026
  • Համաձայնություն ձեռք բերելու դեպքում էլ ԱՄՆ-ը չի երաշխավորում Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարվածների դադարեցումը. Al-Akbar 20:0329 Ապր, 2026
  • Փամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 19:5429 Ապր, 2026
  • Նա չգիտի, թե ինչի մասին է խոսում. Թրամփը՝ Իրանի հարցում Մերցի դիրքորոշման մասին 19:3929 Ապր, 2026
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք մի շարք քաղաքացիների տվել են ընտրակաշառք. հրապարակվել է ձայնագրություն 19:3629 Ապր, 2026
  • Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. Վարդապետյան 19:1729 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆ 19:0729 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 29. 2026 19:0029 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Սահմանազատումից մինչև նավթամթերք․ Հայաստան–Ադրբեջան բանակցությունները՝ նոր փուլում 19:0029 Ապր, 2026
  • Լճաշենում Կառավարության աջակցությամբ հիմնվել է 10.7 հա մակերեսով ջերմատուն. Փաշինյան 18:5529 Ապր, 2026
  • Ճանապարհաշինական առաջին սուբվենցիոն ծրագիրը՝ Լուսաձորում 18:4429 Ապր, 2026
  • 7 տարում 40 միլիարդ հատկացվել է բուժհաստատությունների կառուցմանն ու հիմնանորոգմանը 18:3129 Ապր, 2026
  • Սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների վերաբերյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը 18:1829 Ապր, 2026
  • Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասին 18:1229 Ապր, 2026
  • Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել 18:1129 Ապր, 2026
  • Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողության շրջանակներում կայացել է պաշտոնական ընդունելություն 18:0629 Ապր, 2026
  • Իրանը կարող է առաջիկա օրերին թարմացված առաջարկ ներկայացնել ԱՄՆ-ին. CNN 18:0629 Ապր, 2026
  • Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպան 17:5929 Ապր, 2026
  • «Մշակութային վերջին զանգ»՝ առանց դրամահավաքի․ ԿԳՄՍՆ-ն շրջաբերական գրություններ է ուղարկել 17:5329 Ապր, 2026
  • ՀՀ-ում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում. Աննա Վարդապետյան 17:4829 Ապր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ 17:4229 Ապր, 2026
  • «Տոնական շուրջպար 7 շրջանով». Պարի միջազգային օրը Հանրապետության հրապարակում 17:3129 Ապր, 2026
  • ԱՄՆ շրջափակման հետևանքով իրանական Չաբահար նավահանգստում կուտակվել է ավելի քան 20 նավ 17:2929 Ապր, 2026
  • Քննարկվել են բռնագանձված ակտիվների կառավարման ոլորտում ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային հանձնառությունները 17:1929 Ապր, 2026
  • Ճամբարակի 10 փողոցներում կառուցվում է 11780 գծամետր նոր լուսավորության ցանց. Փաշինյան 17:0829 Ապր, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ընդունել է «Հայաստանի Չեռնոբիլ միության» ներկայացուցիչներին 17:0729 Ապր, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա 17:0429 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Նորմալ չեն ներկել, ինչ-որ պրոբլեմ կա, թող նայի շինարարը. վարչապետը՝ Նորատուսի դպրոցում 17:0029 Ապր, 2026
  • Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ Փարիզում տեղի է ունեցել ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը 16:5629 Ապր, 2026
  • Թրամփը հրամայել է նախապատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը. WSJ 16:5129 Ապր, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստը 16:3729 Ապր, 2026
  • «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 3 ամսում 15 մլրդ 482 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:3529 Ապր, 2026
  • Ռուսաստանը երկարացրել է միջազգային փոխադրումների ոլորտում վարորդների կեցության ժամկետը 16:2629 Ապր, 2026
  • 2025-ին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Գլխավոր դատախազ 16:1929 Ապր, 2026
  • Ուկրաինան ահաբեկչական մեթոդների է դիմում. Պուտին 16:1629 Ապր, 2026
  • Թրամփի դիմանկարը կհայտնվի ԱՄՆ անձնագրի շապիկին 16:1429 Ապր, 2026
  • Փաշինյանը չնախատեսված կանգառ է արել Մեծ Մասրիկ բնակավայրում 16:1229 Ապր, 2026
  • Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակն ընդլայնվում է 16:1129 Ապր, 2026
  • Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը 16:0929 Ապր, 2026
  • Գեղամասար բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:0829 Ապր, 2026
  • Հ-7/Մ-4/ -Շորժա-Վարդենիս-/Մ-10/ հանրապետական նշանակության ճանապարհը հիմնանորոգվել է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:0429 Ապր, 2026
  • Պարն ուղեկցում է և շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում. ԿԳՄՍ նախարարի ուղերձը 16:0029 Ապր, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ 15:5529 Ապր, 2026
  • Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի մանկապարտեզը վերանորոգվել է. Նիկոլ Փաշինյան 15:3429 Ապր, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել 15:0629 Ապր, 2026
  • Պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին 15:0029 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում. կան ձերբակալվածներ 15:0029 Ապր, 2026
  • «Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցը 14:5729 Ապր, 2026
  • 2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024-ին. Գլխավոր դատախազ 14:1529 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն բանտարկյալների ազատ արձակումը չի համարում Բելառուսի դեմ պատժամիջոցները մեղմելու պատճառ. Ջոն Քոուլ 14:0929 Ապր, 2026
  • Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:0829 Ապր, 2026
  • Մայիսի 5-ին ՄԻՊ աշխատակազմի Երևանի ստորաբաժանումն աշխատանքը կիրականացնի հեռավար ձևաչափով 14:0429 Ապր, 2026
  • Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է. Փաշինյան 14:0029 Ապր, 2026
  • 2025-ին ավարտված քրվարույթներով Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21 միլիարդ 458 միլիոն դրամ. Աննա Վարդապետյան 13:5129 Ապր, 2026
  • «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի առաջընթացը 13:5129 Ապր, 2026
  • Մեկ օրում գրանցվել է 17 ավտովթար․ 2 մարդ մահացել է 13:4529 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Գանձակ բնակավայրում 13:3529 Ապր, 2026
  • Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցներն ասֆալտապատվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:3029 Ապր, 2026
  • Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետ 13:2829 Ապր, 2026
  • Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտե 13:2029 Ապր, 2026
  • Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է. վարչապետ 13:0329 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Քաղաքական ճնշման աղմկահարույց դեպք․ Դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացրել 13:0029 Ապր, 2026
  • ՀՀ-ում 2025-ին հանցագործության դեպքերը նվազել են, բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով. Գլխավոր դատախազ 12:5829 Ապր, 2026
  • Էդուարդ Հակոբյանը և Էլիզաբետտա Ֆալչետին քննարկել են ժամանակակից մաքսային լաբորատորիայի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները 12:5029 Ապր, 2026
  • Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումը 12:4229 Ապր, 2026
  • Ողջունում եմ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելուն ուղղված՝ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. Թոմ Բարաք 12:4029 Ապր, 2026
  • Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը 12:3829 Ապր, 2026
  • Չնախատեսված կանգառ Գավառի Հացառատ թաղամասում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 12:3429 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին 12:3029 Ապր, 2026
  • Նորատուս բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:1829 Ապր, 2026
  • Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ. ԱԳՆ 12:0729 Ապր, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է 12:0329 Ապր, 2026
  • Կոճակս էր պոկվել, մտա կարելու. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:4929 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015