Մարտի 11-ի ցերեկը, 13-14-ը առանձին շրջաններում, 15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6, մարտի 12-15-ին գիշերը՝ 7-10 աստիճանով։

Երևանում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 14-ին՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-16-ը՝ անձրևի տեսքով։
