Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նախորդ զրույցը տեղի էր ունեցել մարտի 6-ին՝ Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ մի շարք բանակցություններից հետո։ Մարտի 9-ին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ռուսական կողմը հայտնել է, որ վերջին զրույցի ընթացքում շարունակվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի քննարկումը՝ կապված Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումների հետ։
«Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ հակամարտության արագ լիցքաթափման և քաղաքական միջոցներով դրա լուծման վերաբերյալ», - հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին` աջակցության, մասնավորապես՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար։