Մի շարք հանրային գործիչներ և լրատվամիջոցներ կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե, իբր, 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք: Այդ մասին սոցցանցում տեղադրված տեսանյութում նշել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Այս շրջանառվող կեղծ տեղեկությունները ուղեկցվում են Google Earth ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումն իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք: Այս մասին նաև Google Earth ծրագիրն է տեղեկացնում:
Ադրբեջանի ԶՈՒ դիրքը չի հատում ՀՀ պետական սահմանագիծը և գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: