Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ, քննարկել բալիստիկ հրթիռների հետ կապված միջադեպերը:
Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ նման գործողություններն անընդունելի են, և որ Անկարան շարունակելու է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ իր օդային տարածքը պաշտպանելու համար: Նա նաև կոչ է արել զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունը և սպառնալիք ստեղծել խաղաղ բնակիչների համար:
Աբաս Արաղչին էլ հայտարարել է, որ հրթիռները չեն արձակվել Իրանի տարածքից, և խոստացել է տեղի ունեցածի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել: