• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Մայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում... 14:16
Անտառը մեր մեծ հարստությունն է, և այս կապիտալը պետք է պահպանենք ու զարգացնենք․ վարչապետ Անտառը մեր մեծ հարստությունն... 13:49
Կիրանցի եկեղեցին օծված է, և այսօրվանից Հայաստանյայց առաքելական եկեղեցու կարգով տեղի կունենան համապատասխան արարողություններ. վարչապետ Կիրանցի եկեղեցին օծված է,... 11:44
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2025-ին նախորդ տարվա համեմատ Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է 3.2 տոկոսով. վիճակագրություն
Քաղաքականություն
19:5410 Մար, 2026

2025-ին նախորդ տարվա համեմատ Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է 3.2 տոկոսով. վիճակագրություն

ՆԳՆ hանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը հրապարակել է 2025 թ․ հանցավորության վիճակագրությունը:
 
Հայաստանի Հանրապետությունում հանցավորության վիճակագրության ձևավորման ընթացքում երկար տարիներ կիրառվել է այնպիսի հաշվառման մեթոդաբանություն, որի պայմաններում տվյալ տարում հաշվառված բոլոր հանցագործությունները ներառվել են հենց այդ տարվա վիճակագրության մեջ՝ անկախ դրանց փաստացի կատարման ժամանակից։ Այսինքն՝ հանցագործությունների հաշվառման ընթացքում չեն առանձնացվել այն դեպքերը, որոնք կատարվել էին նախորդ տարիներին, սակայն տարբեր պատճառներով հայտնաբերվել կամ հաշվառվել էին ավելի ուշ։ Արդյունքում հանցավորության վիճակագրությունը ձևավորվել է հաշվառման տարեթվի հիման վրա, ինչը միշտ չէ, որ հնարավորություն է տվել ստանալ տվյալ տարվա ընթացքում իրականում կատարված հանցագործությունների ամբողջական և ճշգրիտ պատկերը։
 
Հանցավորության վիճակագրության հաշվառման և վերլուծության գործընթացում առկա մեթոդաբանական խնդիրները լուծելու, ինչպես նաև հանցավորության վերաբերյալ տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության գործընթացը համակարգելու նպատակով 2026 թվականի սկզբին ստեղծվել է Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը։ Կենտրոնը հանդիսանում է մասնագիտացված ստորաբաժանում, որի հիմնական գործառույթներն են հանցավորության վերաբերյալ բոլոր տվյալների միասնական հաշվառումը, վիճակագրության ձևավորումը, ինչպես նաև հանցավորության միտումների վերաբերյալ վերլուծական և հետազոտական աշխատանքների իրականացումը։
 
Կենտրոնի ստեղծմամբ իրականացվել է հանցավորության վիճակագրության հաշվառման մեթոդաբանության վերանայում, որի արդյունքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում հանցավորության տվյալներն ամփոփվել են՝ առանձնացնելով հանցագործությունների հաշվառման տարին և դրանց փաստացի կատարման տարին։ Նոր մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս հաշվառված հանցագործությունների ընդհանուր թվից առանձնացնել նախորդ տարիներին կատարված դեպքերը և ունենալ ինչպես տվյալ տարում հաշվառված հանցագործությունների ընդհանուր թիվը, այնպես էլ տվյալ տարվա ընթացքում փաստացի կատարված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ։ Սա նաև հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ գնահատել հանցավորության դեմ պայքարի ոլորտում իրականացվող քաղաքականությունների և միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև ապահովել հետագա քաղաքական որոշումների և հանցավորության կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերի առավել թիրախային ձևավորումը։
 
Այսպիսով, 2024 թվականին հաշվառվել է 40232 հանցագործություն, իսկ 2025 թվականին՝ 46337։ Վերոնշյալ նոր մեթոդաբանությամբ ամփոփման արդյունքներով 2025 թվականին հաշվառված հանցագործություններից միայն 40722-ն են կատարվել հենց 2025 թվականի ընթացքում։ Մնացած 5615 դեպքերը վերաբերում են նախորդ տարիներին կատարված հանցագործություններին, որոնք տարբեր պատճառներով հաշվառվել են միայն 2025 թվականին։
 
Այսպիսով, հանցագործությունների փաստացի կատարման ժամանակը հաշվի առնելով՝ պարզվում է, որ 2024 թվականին իրականում կատարվել է 42057 հանցագործություն, իսկ 2025 թվականին՝ 40722։ Հետևաբար, 2025 թվականին հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ
նվազել է 1335 դեպքով կամ 3.2 տոկոսով։
 
Նոր մեթոդաբանության կիրառումը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ գնահատել հանցավորության իրական մակարդակը, քանի որ հաշվառված տվյալների վրա հաճախ կարող են ազդեցություն ունենալ ուշ ստացվող տեղեկությունները, հանցագործությունների ուշ հայտնաբերման դեպքերը, իրավական վերաորակումները և մի շարք այլ գործոններ, որոնք կարող են ժամանակավորապես խեղաթյուրել հանցավորության վիճակագրական պատկերը։
 
Հիմնական հանցատեսակների մասով՝ արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազում 23.2 տոկոսով (2025 թվականին՝ 5769, 2024 թվականին՝ 7508), իսկ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասով՝ նվազում 13.7 տոկոսով (2025 թվականին՝ 10400, 2024 թվականին՝ 12050)։
 
Մարդու դեմ ուղղված հանցատեսակներից նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (36.7%), թրաֆիքինգի (31.4%), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (15.3%) դեպքերը, իսկ սպանությունների դեպքում արձանագրվել է աճ՝ 11 տոկոսի չափով կամ 5 դեպքով։
 
Սեփականության դեմ ուղղված հանցատեսակներով (կողոպուտ, գողություն, խարդախություն, յուրացում կամ վատնում) արձանագրվել են նվազումներ 14-37 տոկոսի չափով, իսկ ավազակությունների դեպքում արձանագրվել է աճ՝ 4 տոկոսի չափով։
 
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններով արձանագրված 1398 դեպքով աճը (8.6%) հիմնականում պայմանավորված է հրազենի ապօրինի շրջանառության (244 դեպքով) և թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների (685 դեպքով) դեմ պայքարով ու բացահայտված դեպքերի աճով։
 
Նշված աճը պետք է դիտարկել 2025 թվականի ընթացքում ապօրինի զենքի և թմրամիջոցների շրջանառության հայտնաբերման և շրջանառությունից դուրս բերման ուղղությամբ իրականացված միջոցառումների համատեքստում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է նաև առգրավված ապօրինի զենքի և թմրամիջոցների քանակը։
 
Վիճակագրության մանրամասները՝ այստեղ:

 

Դիտումների քանակ32
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Շուտ չենք հեռանալու Իրանից. Թրամփ 15:2902 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը հետաձգում է զենքի մատակարարումները Եվրոպա Իրանի պատերազմի պատճառով. FT 15:1102 Մայ, 2026
  • Պերմին սպառնում է Տուապսեի բնապահպանական աղետը. փորձագետներ 14:5402 Մայ, 2026
  • Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է. Ազիզյան 14:3902 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով 14:2702 Մայ, 2026
  • Մայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:1602 Մայ, 2026
  • Երկկողմ կապերի խորացման հարցում կարևոր են բարեկամական խմբերի դերն ու արդյունավետ աշխատանքը 14:1102 Մայ, 2026
  • Ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին. Լևոն Ազիզյան 13:5402 Մայ, 2026
  • Անտառը մեր մեծ հարստությունն է, և այս կապիտալը պետք է պահպանենք ու զարգացնենք․ վարչապետ 13:4902 Մայ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիև չեն մեկնում բանակցություններում փակուղու պատճառով. The Kyiv Independent 13:4302 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը առաջ է մղում նոր միջազգային կոալիցիա Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու համար 13:2802 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Վանաձորի մի շարք հասցեներում 13:1202 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Շատ կարևոր քայլ է, սահմանից մոտ 40 մետր հեռու Կիրանցի եկեղեցին օծված է. վարչապետ 13:0002 Մայ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը 12:5002 Մայ, 2026
  • ՀՀ վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի միջոցառումների անցկացումն է Հայաստանում. Արայիկ Հարությունյան 12:4902 Մայ, 2026
  • Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 12:4202 Մայ, 2026
  • Գոմքի նոր դպրոցը՝ նոր հնարավորություններով. Կառավարության ներդրումները բարձրացնում են կրթության որակը 11:5602 Մայ, 2026
  • Վարչապետի ելույթը Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության գործարկման միջոցառմանը 11:4602 Մայ, 2026
  • Կիրանցի եկեղեցին օծված է, և այսօրվանից Հայաստանյայց առաքելական եկեղեցու կարգով տեղի կունենան համապատասխան արարողություններ. վարչապետ 11:4402 Մայ, 2026
  • Իրանի դեմ ռազմական գործողությունները «դադարել են». Թրամփ 11:3702 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի թիվ 15 և Կոտայքի մարզի թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում թափուր պաշտոններ են առաջացել. ԿԸՀ 11:2202 Մայ, 2026
  • Մեր նպատակը գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրությունն է. ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին 10:4302 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Կապանում 10:2602 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է․ տեղի է ունենում վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը 10:0302 Մայ, 2026
  • Շվեյցարիան և ՊԳԿ-ն աջակցում են Հայաստանում անտառների մոնիթորինգի համակարգի ստեղծմանը 09:4102 Մայ, 2026
  • Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ 09:0902 Մայ, 2026
  • Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ) 08:5402 Մայ, 2026
  • AFCP ծրագրով վերականգնվել է Դաշտադեմի միջնադարյան ամրոցը 08:4202 Մայ, 2026
  • Շիրակի փողոցում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է 08:2402 Մայ, 2026
  • Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08:0602 Մայ, 2026
  • Երևանի Շիրակի փողոցի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում է 8 մարտական հաշվարկ 01:0202 Մայ, 2026
  • Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունը պատրաստ է գործարկման 00:4102 Մայ, 2026
  • Դեսպան Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի և առևտրի փոխնախարարին 00:0702 Մայ, 2026
  • Վլադիլեն Բալյան. կոմպոզիտորի աշխատասենյակը 23:5501 Մայ, 2026
  • «Արմենպրես»-ի լոգոն օգտագործվել է X-ում կեղծ տեսանյութի տարածման համար 23:3101 Մայ, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցում գտնվող պահեստում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ 23:1501 Մայ, 2026
  • Հեղուկ գազի շուկայում առկա խնդիրները մի քանի օր հետո էականորեն կկարգավորվեն. Պապոյան 23:0201 Մայ, 2026
  • Մայիսի 2-ի եղանակային կանխատեսումները 22:4801 Մայ, 2026
  • Գյումրիում ավտոմեքենա է այրվել 22:3501 Մայ, 2026
  • Համայնքի հողի վրա կառուցված շինությունները դարձրել է իրենը. Արտաշատի նախկին համայնքապետը՝ մեղադրյալ 22:2001 Մայ, 2026
  • Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ 22:0601 Մայ, 2026
  • «Վատ չէր լինի՝ վարդերով...ելակներով գային». վարչապետը՝ մայիսմեկյան միջոցառմանը 21:5701 Մայ, 2026
  • Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ քննարկում կանցկացնի «Երևանյան երկխոսության» ֆորումում 21:4201 Մայ, 2026
  • Ֆրանսիայի մի շարք քաղաքներում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել 21:3301 Մայ, 2026
  • Երաժշտական կամուրջ. Երևանի և Նյու Յորքի ջազմենները՝ մեկ բեմում 21:1801 Մայ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Հատկապես ուրախացել են ռևանշիստները. նախարարը՝ Վայլդբերիզի ու Օզոնի խնդիրների մասին 21:0001 Մայ, 2026
  • Բժիշկն ու արվեստը. հիշատակի ցուցահանդես 20:4101 Մայ, 2026
  • Թուրքիայում տեղի են ունեցել մայիսմեկյան բողոքի ցույցեր. կան հարյուրավոր ձերբակալվածներ 20:3001 Մայ, 2026
  • Հայաստանը արատավորել փորձող կեղծ լուրերի թիրախում արդեն ոչ միայն Փաշինյանն է, այլև՝ Մակրոնը 20:1801 Մայ, 2026
  • 254 նոր ընկերություն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 19:5801 Մայ, 2026
  • Տարածաշրջանում ձևավորվում է նոր ստատուս քվո. Հաջիև 19:4601 Մայ, 2026
  • 2 անձ է կալանավորվել մարդկանցից կեղծ WhatsApp-ով մեծ գումարներ և բնակարան հափշտակելու գործով 19:3501 Մայ, 2026
  • Բայրամովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 19:2301 Մայ, 2026
  • «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 8 մլրդ 40 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:0701 Մայ, 2026
  • Լուրեր 19:00 | Ֆրանսիայի «միլիոնները» և խաղաղության դեմ տեղեկատվական հարձակումները. կեղծ լուրերի նոր ալիք 19:0001 Մայ, 2026
  • ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է կողմերի հարաբերություններում. ԵՄ հայտարարությունը 18:5301 Մայ, 2026
  • Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության կարգավորման նոր ծրագիր. IRNA 18:4701 Մայ, 2026
  • Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Բաթումում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին 18:3801 Մայ, 2026
  • Ռուսական հերթական հիբրիդային հարձակումը՝ կեղծ լուր ՀՀ-ում ԼԳԲՏ շքերթ անցկացնելու մասին 18:2501 Մայ, 2026
  • Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը. Պապիկյան 18:1001 Մայ, 2026
  • Կայացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովը 18:0301 Մայ, 2026
  • Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ. Պապոյան 17:5201 Մայ, 2026
  • Արայիկ Հարությունյանը Աղասի Աղասյանի հետմահու մեդալները հանձնել է ընտանիքին 17:4001 Մայ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը 17:3201 Մայ, 2026
  • ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղարը՝ «Հույսի օջախ» կենտրոնում բնակվող անձանց խնամքի վերաբերյալ հրապարակումների մասին 17:3201 Մայ, 2026
  • Աշխատելու համար տարիքային սահմանափակումը կհանվի գերատեսչությունների մեծ մասում. օրենքի նախագիծ 17:2101 Մայ, 2026
  • Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև 17:0901 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Բալահովիտում կոյատար համակարգը խմելու ջրի համակարգին միացված չէ. պարզաբանում 17:0001 Մայ, 2026
  • ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Աշխատանքի օրվան նվիրված խորհրդաժողովին 16:5301 Մայ, 2026
  • Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորումը 16:3501 Մայ, 2026
  • Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն ԱՄՆ-ին 100 միլիարդ դոլարի վնաս է պատճառել. Արաղչի 16:1601 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:5701 Մայ, 2026
  • Ուկրաինան կարող է անդամակցել ԵՄ-ին արդեն 2027 թվականին. Կաչկա 15:4001 Մայ, 2026
  • Ռուսաստանն ուղղակի ցանկանում է հանգիստ զորահանդես անցկացնել մայիսի 9-ին. Զելենսկի 15:1801 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | ԼԳԲՏ շքերթի մասին կեղծ լուրերում փորձագետները ռուսական հիբրիդային մեթոդ են տեսնում 15:0001 Մայ, 2026
  • Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ 14:5801 Մայ, 2026
  • Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե 14:3901 Մայ, 2026
  • Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմից հերքում են լուրը, թե զեբր է փախել 14:2001 Մայ, 2026
  • Խաղաղությունը աշխատանքի և գործարարության նոր հնարավորություն է ստեղծում. Փաշինյան 13:5801 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին 13:5401 Մայ, 2026
  • Ադրբեջանի Միլի մեջլիսը որոշել է դադարեցնել Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով 13:5401 Մայ, 2026
  • Հրդեհ Բենիամին գյուղում. այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր 13:3301 Մայ, 2026
  • Ուկրաինան կրկին հարվածել է ռուսական նավթային օբյեկտի 13:1401 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | ՀՀ-ին աջակցող բանաձևի պատճառով Ադրբեջանի Միլի մեջլիսը ԵԽ հետ կապերը կդադարեցնի 13:0001 Մայ, 2026
  • Առողջ ծերություն. տարեցների հեծանվային զբոսանքը 12:3501 Մայ, 2026
  • Կամ Իրանն ինքնակամ կտա հարստացված ուրանը, կամ մենք կվերցնենք այն. Թրամփ 12:2301 Մայ, 2026
  • Ադրբեջանում ԵՄ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի պատճառով 11:5101 Մայ, 2026
  • Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին 11:3401 Մայ, 2026
  • Կարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա. ՊԵԿ նախագահ 11:2101 Մայ, 2026
  • Իրանի դեմ ծովային շրջափակումը ռազմական գործողությունների շարունակությունն է. Փեզեշքիան 11:1701 Մայ, 2026
  • Վերջին տարիներին հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման կայուն միտումը էականորեն նպաստում է մեր երկրի տնտեսական ակտիվության աճին. Արսեն Թորոսյան 10:3201 Մայ, 2026
  • Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. ՀՀ նախագահ 10:2301 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | 2018-ից հետո ՀՀ տնտեսական աճը համաշխարհային միջինից բարձր է. վարչապետ | 01.05.2026 10:0001 Մայ, 2026
  • ԵՔՀ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն․ ժամանակացույց 09:4501 Մայ, 2026
  • Պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող և հնարավորություններով լի պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդու աշխատանք կունենա իրական արժեք․ ԱԺ նախագահ 09:3401 Մայ, 2026
  • Այս խորհրդանշական օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը․ ՄԻՊ 09:3001 Մայ, 2026
  • Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ վարչապետը ուղերձ է հղել 09:0901 Մայ, 2026
  • Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 09:0201 Մայ, 2026
  • Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ 08:4501 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:1701 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015