Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Թուրքիայի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակմանը:
«Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հարձակումը։ Նման գործողություններն անընդունելի են, քանի որ լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը։ Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Թուրքիային, աջակցում ենք Թուրքիայի կառավարության ջանքերին՝ ապահովելու իր բնակչության և տարածքի անվտանգությունը։ Ադրբեջանը կանգնած է Թուրքիայի կողքին»,- ընդգծվում է պաշտպանության նախարարության հայտարարությունում։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերը Թուրքիայի օդային տարածքում որսացել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ։