Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է իրանական անօդաչուների հարձակումները Նախիջևանի վրա:
«Կրկին ընդգծում ենք, որ տարածաշրջանում երրորդ երկրների դեմ ուղղված հարձակումները, որոնք մեծացնում են պատերազմի ընդլայնման ռիսկը, պետք է հնարավորինս շուտ դադարեցվեն։ Թուրքիան, ինչպես միշտ, կշարունակի աջակցել Ադրբեջանին»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին: «Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։ Տվյալ միջադեպը մանրակրկիտ հետաքննություն է պահանջում»,- հայտարարել է պաշտոնյան։