Իրանը նոր գերագույն առաջնորդ ունի՝ Մոջթաբա Խամենեին՝ իսրայելա-ամերիկյան հարվածներից զոհված Ալի Խամենեիի որդին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հավատարմության երդում է տվել նոր առաջնորդին՝ պատրաստակամություն հայտնելով կատարել նրա բոլոր հրահանգները: Աբբաս Արաղչին էլ իրանցի դիվանագետների անունից հավատարմության երդում է տվել Մոջթաբա Խամենեիին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր՝ Իրանը պետք է ընդունելի ղեկավար ունենա, որը լավ կվերաբերվի Միացյալ Նահանգներին և Իսրայելին: Դոնալդ Թրամփը պնդել էր՝ ինքն ևս պետք է մասնակցի նոր հոգևոր առաջնորդի ընտրությանը: Նա հավելել էր, որ Խամենեիի որդին հարմար և լուրջ թեկնածու չէ։ Ամերիկյան կողմը նախազգուշացնում է, որ ցանկացած անընդունելի առաջնորդ թիրախ կդառնա ԱՄՆ-ի և Իսրայելի համար:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: