Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արքայազն Սուլթանի ավիաբազայի ուղղությամբ արձակված երկու բալիստիկ հրթիռների ոչնչացման մասին: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ չնայած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությանը, որ Թեհրանը կդադարեցնի տարածաշրջանի երկրներին հարվածները այդ երկրների տարածքից Իսլամական Հանրապետության դեմ հարվածները դադարեցնելու դեպքում, Իրանը վերսկսել է գործողությունները Պարսից ծոցի երկրների նկատմամբ:
Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է Դուբայի օդանավակայանի տարածքում ԱԹՍ-ի հարվածի պահը: Տեղի ունեցածի ֆոնին չվերթների մի մասը հետաձգվել կամ չեղարկվել է։
Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտնել է, որ անցած գիշեր ավելի քան 80 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում կառավարական շենքերի և այլ օբյեկտների ուղղությամբ: Թիրախների թվում են Իմամ Հուսեյնի անվան համալսարանը, որտեղ պատրաստում են ԻՀՊԿ սպաներին, ինչպես նաև հրթիռային ստորաբաժանումը, բունկերները և ստորգետնյա ենթակառուցվածքը` բալիստիկ հրթիռների պահպանման համար: