Մերձավոր Արևելքում պատերազմի ձգձգումը չի բխում Եվրոպայի շահերից. Բեռլինը ցանկանում է կանխել Իրանից անվերահսկելի միգրացիոն հոսքերը և սիրիական սցենարի կրկնությունը՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը:
Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ Բեռլինն աշխատում է եվրոպական դաշնակիցների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, նաև տարածաշրջանի գործընկերների հետ՝ ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ: Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշում է կայացրել հարևան երկրների ուղղությամբ հարվածներ չիրականացնել, եթե այդ երկրներից հարձակումներ չլինեն։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան