Քրիստի Նոեմը, որը վերահսկում էր Թրամփի վարչակազմի կոշտ ներգաղթային քաղաքականությունը, մարտի վերջին կլքի ներքին անվտանգության նախարարի պաշտոնը: Նրա փոխարեն նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է հանրապետական սենատոր Մարքուեյն Մալինի թեկնածությունը: Այդ մասին Թրամփը հայտարարել է հինգշաբթի՝ իր TruthSocial սոցիալական ցանցի էջում:
Քրիսթի Նոեմի պաշտոնանկությունը նախաձեռնել են Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները, նրանց պահանջներին միացել են մի շարք հանրապետականներ: Նոեմին, որը հայտնի է միգրանտների հասցեին իր խիստ հրապարակային քննադատությամբ, հրաժարական է ներկայացրել Մինեապոլիսում ներգաղթի ծառայությունների աշխատակիցների կողմից ԱՄՆ երկու քաղաքացու՝ Ռենե Գուդի և Ալեքս Փրեթիի սպանության շուրջ սկանդալի պատճառով: Նախարարը նրանց անվանել է «ներքին ահաբեկիչներ» և հրաժարվել է ներողություն խնդրել իր խոսքերի համար նույնիսկ Գուդի և Փրեթիի մահվան հանգամանքների պարզաբանումից հետո:
Հրաժարականի համար լրացուցիչ առիթ է հանդիսացել 220 մլն դոլար արժողությամբ գովազդային արշավը, որում Քրիստի Նոեմը ձի հեծնած նկարահանվել էր Ռուշմոր լեռան ֆոնին։ Կոնգրեսում լսումների ժամանակ նա հայտարարել է, որ այդ քարոզարշավի բյուջեն անձամբ Դոնալդ Թրամփն է հաստատել, սակայն Reuters գործակալության հետ զրույցում Թրամփը հերքել է Նոեմի խոսքերը: