Մգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ վերջին շրջանում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն են դիմում քաղաքացիներ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ քաղաքացիության տվյալը բացակայելու պատճառով «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի արտացոլվում:
Կառույցից տեղեկացնում են, որ իրավական կարգավիճակով պայմանավորված՝ նման խնդրի դեպքում առաջարկում ենք գրել նամակ
[email protected] ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեին (պարտադիր է դիմողի ստորագրությունը և անձը հաստատող փաստաթուղթը) և նշել դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը։
«ԱՀԱ առնչվող այլ հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել տվյալ ոլորտի պատասխանատու մարմիններին` ՀՀ առողջապահության նախարարությանը և ԱՀԱ հիմնադրամին»,- ասվում է հաղորդագրությունում։