Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արփունք գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը իր «Օպել» մակնիշի մեքենայով առանց ակցիզային դրոշմանիշի օղիներ է վաճառում։
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները մարտի 4-ին 60-ամյա տղամարդուն Արփունք բնակավայրում հայտնաբերել, ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել են բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ առանց ակցիզային դրոշմանիշի օղիների վաճառքով զբաղվում է շուրջ 4-5 ամիս և սրահից ներկայացրել է տարբեր տարողությամբ 7 տարաներով օղիներ: Հայտնել է նաև, որ տանը կից օժանդակ շինությունում նույնպես կան կեղծ օղիներով տարաներ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին։