Հայաստանը Իրանի շուրջ զարգացումներին պատրաստվել է դեռ շատ ավելի վաղ, ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է ամենօրա ռեժիմով, օրվա ճեպազրույցում տեղեկացրել է վարչապետը: Ռուսական կողմի հետ քննարկվում է երկաթուղու կառավարումը այլ երկրի փոխանցելու հարցը, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նաև տեսնում են որոշակի ըմբռնում: Պետության ղեկավարը հավելել է, որ Հայաստանի առաջարկում Ռուսաստանի դեմ ուղղված որևէ բան չկա:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։