ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: