Չենք կարողանում խուսափել, ականատես լինել բացառիկ երեսպաշտության՝ ցուցաբերված մեր ընդդիմադիր գործընկերների կողմից: Այս խոսքերով Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման շրջանակում իր ելույթը սկսեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
«Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, դուք չեք վաստակել կոռուպցիայի մասին խոսելու իրավունքը: Նախքան դուք կկարողանաք խոսել կոռուպցիայի մասին, դուք առնվազն մեկ անգամ հրապարակային պետք է հարցնեք ձեր փոքրիկ իշխանին («Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյան - խմբ.), թե 22 տարեկանում նա որտեղից է ստացել 1 միլիարդ 72 միլիոն դրամ գումար, որտեղից նրան այդ փողը «Նաիրի ինշուրանս» ընկերության փաթեթը գնելու համար:
Նրա հայրիկին գոնե մեկ անգամ պետք է հրապարակային հարցնեք՝ այն ինչ 200 միլիոն դոլարի մասին է խոսքը, որ փորձ է արվում հիմա բռնագանձել նրանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում»,- հայտարարեց պատգամավորը՝ ընդգծելով՝ քանի դեռ ընդդիմադիրները դա չեն արել, ելույթները, որ ունենում են ամբիոնից, առնվազն ծիծաղելի են:
«Մեկ անգամ հարցրեք, հետո եկեք շարունակենք մեր քննարկումները»,- նշեց Ջուլհակյանը: