Չորեքշաբթի գիշերը Թեհրանում, Սպահանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում պայթյուններ են հնչել, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Սա ամերիկա-իսրայելական հարվածների չորրորդ գիշերն է։ Դրանք թիրախավորում են երկրի տարբեր վայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանը:
Ռմբակոծությունների են ենթարկվել նաև Սպահան, Ղոմ և Ուրմիա քաղաքները»,- նշված է հաղորդագրությունում։