ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988 թվականին Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին», ասված է դեսպանության գրառման մեջ:
Ավելի վաղ Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ ԱԳՆ-ն։