Հանրապետության տարածքում փետրվարի 26-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-28-ը շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 27-28-ը ամբողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 4-8 մ/վ, փետրվարի 26-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:
.jpg)
Երևան քաղաքում փետրվարի 26-ի ցերեկը սպավում է անձրև։ Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
.jpg)