ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Ժնև այցի շրջանակներում Հայաստանն իր ներդրումն ունեցավ ինչպես ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի, այնպես էլ Զինաթափման համաժողովի բարձր մակարդակի հատվածներին։ Այդ մասին Ֆեյսբուքում հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Կազմակերպվեց հարակից միջոցառում մարդու իրավունքների հաշվետվողականության թվային գործիքի վերաբերյալ:
Այցի օրակարգում ընդգրկված էին նաև երկկողմ հանդիպումներ»,- նշված է գրառման մեջ։