Մենք շուտով կընդունենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեր 20-րդ փաթեթը՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մեր պատժամիջոցները կշարունակեն սպառել Ռուսաստանի եկամուտները և թուլացնել նրա ռազմական մեքենան»,- նշել է պաշտոնյան Կիև այցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Եվրամիությունն Ուկրաինային 920 մլն եվրոյի էներգետիկ օգնության փաթեթ է պատրաստում հաջորդ ձմռանը:
«Քանի դեռ մենք օգնում ենք Ուկրաինային այս ձմռանը, մենք նաև սկսում ենք պատրաստվել հաջորդ ձմռանը։ Մենք աշխատելու ենք նոր՝ 2026-2027 թթ. էներգետիկ պլանի վրա, որը կներառի 920 միլիոն եվրոյի էներգետիկ օգնության փաթեթ՝ Ուկրաինական էներգետիկ համակարգը կայունացնելու համար»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը մամուլի ասուլիսում: