Ռուսաստանը կոշտ հակահարված կտա, եթե Կիևին օգնեն միջուկային զենք ձեռք բերել՝ հայտարարել է Մարիա Զախարովան: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ նման գործողությունները կդիտարկվեն որպես երկրի անվտանգության համար ուղղակի սպառնալիք ստեղծելու փորձ: ️
Նրա խոսքով՝ Կիևի միջուկային նկրտումների վկայությունները շատ են, իսկ Լոնդոնում և Փարիզում քննարկված՝ Կիևին օգնելու ծրագրերն անընդունելի են և կարող են հանգեցնել լուրջ էսկալացիայի:
Զախարովան նշել է, որ Ուկրաինայի միջուկային կարգավիճակի վերանայման ուղղությամբ քայլերի հետևանքները կազդեն ոչ միայն Ռուսաստանի անվտանգության վրա։
Իր հերթին, Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանի պնդումներն այն մասին, թե Կիևը փորձում է միջուկային զենք ստանալ: